Հրազդանից եկել ու Երևանում գողություն էին արել
![Հրազդանից եկել ու Երևանում գողություն էին արել Հրազդանից եկել ու Երևանում գողություն էին արել](/timthumb?src=/resources/police/img/news/big/1671018985-2107.jpeg&q=75&w=780&wm=1)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.35-ին, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Ավանի բաժանմունք են ներկայացրել Հրազդան քաղաքի բնակիչներ 37-ամյա, 31-ամյա և 26-ամյա երեք երիտասարդի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են շինարարական ապրանքներ: Պարզվել է, որ շինարարական ապրանքները նրանք գողացել էին ՍՊ ընկերության Աճառյան փողոցի շենքից:
Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: