ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողություն և գողության փորձ նույն օրը. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17.10.2023 09:12 Գողություն

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.52-ին, ոստիկանության ՕԿԿ ահազանգած քաղաքացին գողության մասին հաղորդում տվեց. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Վերին Անտառային փողոցում գործող սննդի կետի պահեստային դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, նաև՝ դրամարկղում եղած 200 000 դրամը։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համակողմանի աշխատանքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Կենտրոնական բաժին։
Մինչ միջոցառումները շարունակվում էին, ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց նմանատիպ մեկ այլ հաղորդում։ Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին բացել Կոնդի իր տան դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ դուռը չէր բացվել։
Ձեռագիրը նույնն էր, և Կենտրոնականի քրեական հետախույզների կասկածը, որ դա ևս 29-ամյա երիտասարդի ձեռքի գործն էր, հաստատվեց։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: