Հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով
24.06.2024 09:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունիսի 21-ին Նորագավիթի 12-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա Տիգրան Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: