Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին կառուցվող դպրոցից կատարված գողությունը
![Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին կառուցվող դպրոցից կատարված գողությունը Վարդենիսի ոստիկանները բացահայտեցին կառուցվող դպրոցից կատարված գողությունը](/timthumb?src=/resources/police/img/news/big/1693039499-1113.jpeg&q=75&w=780&wm=1)
Օգոստոսի 22-ին, ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ:
Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ դպրոցից գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: