ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդանի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

30.03.2023 17:31 Գողություն
Հրազդանի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

Մարտի 29-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21099»-ի նվագարկիչը:
Հրազդանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Հրազդան քաղաքի 37-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գողոնը հայտնաբերվել է։
37-ամյա տղամարդը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: