ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողը տուն էր մտել ցանկապատի վրայով

31.01.2019 14:17 Գողություն

Հունվարի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1939 թ. ծնված Սոնիկ Գ.-ն բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 8-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով մտնելով իրենց տան բակ և օգտվելով հյուրասենյակի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել են ներս և գողացել «Ջիվիսի» մոդելի հեռուստացույց, աթոռներ և պատի ժամացույց՝ պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը նույն օրը, ժամը 19.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը առգրավված է:
Արտյոմ Ս.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`