ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենան գողացավ Երևանում, բռնվեց Սպիտակում

31.01.2023 14:56 Գողություն
Մեքենան գողացավ Երևանում, բռնվեց Սպիտակում

Հունվարի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 07.50-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են Երևանի Ռոստոմի փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի իր մեքենան: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության ՔՈԳՎ, Էրեբունու և Սպիտակի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան գողացել է Սպիտակ քաղաքի 37-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և, գողացած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: