Կինը տաքսու սրահից հեռախոս էր գողացել և վաճառել
08.11.2014 12:14
Գողություն
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հեռախոսը մեքենայի սրահից գողացել է Երևանի բնակչուհի, 1976 թ. ծնված Ռուզաննա Թ.-ն և վաճառել անհայտ անձի:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: