1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մետաղյա դետալներ էին ապամոնտաժում և գողանում. Բազումի ոստիկանների բացահայտումը

06.09.2022 14:21 Գողություն
Մետաղյա դետալներ էին ապամոնտաժում և գողանում. Բազումի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Վանաձորի երեք բնակիչ մետաղական կոնստրուկցիաներ են ապամոնտաժում և գողանում:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Բազումի բաժնի ոստիկանները սեպտեմբերի 5-ին Նաիրիի փողոցի վերջնամասում կանգնեցել են առանց համարանիշի «ՈւԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր մետաղյա կոնստրուկցիաներով: 46-ամյա վարորդը, 22-ամյա և 29-ամյա ուղևորները հրավիրվել են Բազումի բաժին: Նրանք հայտնել են, որ մետաղական կոնստրուկցիաները գազաեռակցվող սարքի միջոցով ապամոնտաժել ու գողացել են «Հուշարձան» կոչվող տարածքի մետաղական կոնստրուկցիաներից և պատրաստվում էին հանձնել Վանաձոր քաղաքի մետաղի ընդունման կետերից մեկը: Հայտնել են նաև, որ նշված տարածքից ապամոնտաժել և մետաղական դետալներ են գողացել նաև հուլիս ամսվա տարբեր օրերի, իսկ գողոնը հանձնել են մետաղի ընդունման կետ:
Վանաձորցի երեք տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: