ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացած հեռախոսը վաճառել է անհայտ անձի

04.12.2014 11:21 Գողություն
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.50-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  1977 թ. ծնված Ալլեն Մ.-ն  հաղորդում է տվել, որ մոտ 10 օր առաջ, ժամը 16.00-ին, իր ծանոթ ոմն Արսեն, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում` գնացքի գծերի մոտ, իր բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արսենը 1979 թ. ծնված Արսեն Ղ.-ն է, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 27-ին  հեռախոսը Զ. Սարկավագի փողոցում վաճառել է անհայտ անձի:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: