ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում գողացել են «Օպել»-ի 4 անիվները

20.11.2014 09:36 Գողություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Բազումի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ   սեպտեմբերի  վերջին  Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել»  ավտոմեքենայից գողացել   է  4 անիվները: 
1984 թ. ծնված  Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Վնասի չափը պարզվում է: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: