ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել են զարդեր

31.07.2015 12:57 Գողություն
Հուլիսի 23-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել 1949 թ. ծնված  Անժիկ Չ.-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  հուլիսի 7-ի ժամը 11.00-ից մինչև հուլիսի 23-ի ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով դուռը բացելով` մտել են ննջասենյակ և զգեստապահարանից գողացել արծաթյա զարդեր, իսկ մյուս ննջասենյակից՝ բիժուտերիայից մեծ կապոց և մատանի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 1994 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1990 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Հայկ Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: