ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է 180.000 դրամ

02.12.2014 12:25 Գողություն
Նոյեմբերի 30-ին,  ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին,  որը խոստովանել է, որ հոկտեմբերի վերջերին, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, բաց դռնից մուտք է գործել 1977 թ. ծնված Վովա Յ.-ի տուն և ննջասենյակից գողացել 180.000 դրամ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: