Գողացել է բարեկամի բջջային հեռախոսը
20.11.2014 09:31
Գողություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող, 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:
Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գնացել է իր բարեկամ Սերոժ Ն.-ի տնակ և այնտեղից գողացել վերջինիս պատկանող 30.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, որն այնուհետև 20.000 դրամով վաճառել է անծանոթ քաղաքացու:
Սերոժ Ն.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: