ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է ոսկու կշեռք, բջջային հեռախոս, մալուխ, դեկորատիվ լույս

23.01.2015 14:43 Գողություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. հունիսին  «Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գողացել է ոսկու կշեռք, իսկ հաջորդ օրը նույն առևտրի կենտրոնի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, ս/թ հունվարի 15-ին «Հայրենիք» կինոթատրոնի պատի տակից գողացել է 15 մետր  մալուխ, իսկ հունվարի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության  մոտ գտնվող այգուց գողացել է դեկորատիվ լույս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: