ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է որդին, հատուցում է հայրը

29.04.2013 12:40 Գողություն

Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գրիշա Մ.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. աշնանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ տներից մեկից գողացել է 2  ձայնագրիչ, պատի ժամացույց և ալյումինե իրեր` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Գրիշա Մ.-ի հայրն իմանալով տղայի կատարած հանցանքի մասին՝ գողոնի մի մասը ժամանակ առ ժամանակ հատուցել է տուժողին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: