1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացել էին ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

03.12.2022 11:28 Գողություն

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք: Պարզվեց, որ բացի վերոնշյալ դեպքից նրանք խմբով տասնյակից ավելի գողություններ էին արել Արմավիրի մարզի այլ բնակավայրերում ևս՝ Արտիմետում, Առատաշենում, Ակնալիճում, Եղեգնուտում և այլուր: Գողացել էին նույն ընկերությանը պատկանող տրանսֆորմատորների յուղեր, մալուխներ, շարժիչներ և ջրամատակարարման համար կարևոր նշանակության այլ դետալներ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: