ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր 7.200 դոլար

13.08.2013 12:35 Գողություն
Օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին, Մալաթիայի  բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով,  Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ին:
Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 9-ին Գարիկ Ս.-ն Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի տներից մեկի բաց պատուհանից մտնելով` գողացել է 7.200 դոլար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: