ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր դրամապանակ

08.07.2016 17:20 Գողություն
Մայիսի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1969 թ. ծնված Միհրանուշ Ս.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.25-ից 12.40-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 հասցեի մոտից մինչև Կիևյան փողոցի թիվ 4 հասցե ընկած ճանապարհահատվածում, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են 190.000 դրամ, 200 դոլար և 100 վրացական լարի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: