1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացել էր կրպակի սեփականատիրոջ դրամապանակը

30.07.2013 13:16 Գողություն
Հուլիսի 29-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել  45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում,  Շահումյան փողոցի թիվ 29 շենքի հարևանությամբ գտնվող առևտրի իր  կրպակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 380.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1974 թ. ծնված Էդուարդ Ա.-ն:
Էդուարդ Ա.-ն Գորիս քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Կապանի բաժին: Նրա   խուզարկությամբ հայտնաբերվել է 300.000 դրամ գումար:
Հայտնաբերվածի կապակցությամբ Էդուարդ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված գումարը տուժողի առևտրի տաղավարից գողացված գումարի մի մասն է, մնացածը ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ դրամապանակը պատռել և նետել է Սյունիք գյուղի տարածքում:
Դրամապանակը Էդուարդ Ա.-ի մատնանշած վայրից հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: