ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր նոութբուք

08.10.2012 16:14 Գողություն
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Հարություն Հ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ից  23.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբի դուռը բացելով, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ի բնակարանի ննջասենյակից գողացել են «HP Կոմպակտ-651» տեսակի նոութբուք  համակարգիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Հոկտեմբերի 6-ին ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Ռոման Ս.-ն:
Նույն օրը Ռոման Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել քննչական բաժանմունք` հարցաքննության:
Ռոման Ս.-ն  ձերբակալված է:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: