1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացել էր ուսուցչի թանկարժեք հեռախոսը

06.05.2023 12:27 Գողություն
Գողացել էր ուսուցչի թանկարժեք հեռախոսը

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ղուկասավան գյուղում գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ ժամը 14.40-ի սահմաններում Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի վարչական շենքից գողացել են նկարչության ուսուցչի «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 700 000 դրամի նյութական վնաս:
Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվորեն պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով մայիսի 4-ին Դարակերտ գյուղում ձերբակալվեց և բաժին տարվեց նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց արարքը, իսկ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվեց նշված հեռախոսը:
Կազմված փաստաթղթերը, հեռախոսը և 15-ամյա պատանին ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: