ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էին վթարված, չշահագործվող ավտոմեքենա. հանցագործությունը բացահայտված է

03.05.2019 17:24 Գողություն

Ապրիլի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 18-ի ժամը 16.00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր վթարված, առանց հաշվառման համարանիշերի, չշահագործվող «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արթուր Գ.-ն (2018թ. նոյեմբերի 22-ին ազատվել է համաներումով): Մայիսի 2-ին, ժամը 10.05-ին, Գայի պողոտայից Արթուր Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`