ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է դրամապանակը և բանկային քարտով գումար կանխիկացրել

20.09.2017 11:01 Գողություն

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կիևյան փողոցի թիվ 19 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ ծնված Խաչատուր Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Խաչատուր Գ.-ն թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1958 թ. ծնված Արայիկ Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ, որից Կիևյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բանկոմատից կատարել է 57.000 դրամի կանխիկացում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: