ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էին գումար և վարսահարդարման պարագաներ. հանցագործությունը բացահայտվել է

17.05.2019 16:49 Գողություն

Մայիսի 10-ին, ժամը 10.33-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող խանութից կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ից մինչև ժամը 03.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Մաշտոցի պողոտայի 18 հասցեում գործող խանութից գողացել են գումար և վարսահարդարման պարագաներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ հանցագործությունը կատարել է 2000 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը մայիսի 16-ին Կիևյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: