1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացված փեթակները վերդարձվեցին օրինական տիրոջը

24.08.2023 18:00 Գողություն
Գողացված փեթակները վերդարձվեցին օրինական տիրոջը

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացրին օգոստոսի 23-ին: Ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու` Նոր Արմավիր և Ամասիա գյուղերի բնակիչ, համապատասխանաբար` 31 և 29 տարեկան: Բացատրական աշխատանքի ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվեց, որ օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը Հուշակերտ գյուղի սկզբնամասում գտնվող այգու տարածքից նրանք գողացել են մեղվի չորս փեթակ, որոնցից երկուսը նույն օրը մեկ այլ ամասիացու «ԳԱԶել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Ամասիա և առանց հայտնելու, որ փեթակները գողացված են, 50 հազար դրամով վաճառել են 29-ամյա երիտասարդի մեղվաբուծությամբ զբաղվող հորը: Մեղվաբույծ հայրն էլ հաջորդ օրը դրանք արտաքնապես ձևափոխել է և մինչ օրս թողել իր տան բակում գտնվող մյուս փեթակների հետ:
Պարզվել է նաև, որ մյուս երկու փեթակները նույն մեքենայով տեղափոխվել են Նոր Արմավիր և թաքցվել տնամերձ հողամասերից մեկում:
31 և 29 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հետագա միջոցառումների շնորհիվ բոլոր փեթակները հայտնաբերվել են և, որպես իրեղեն ապացույց, ի պահ են հանձնվել օրինական տիրոջը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: