ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողը՝ տնից

19.08.2019 16:44 Գողություն

Օգոստոսի 17-ին, ժամը 15-ին, Արտաշատի Կասյան փողոցի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իր բնակարանից կատարվել է գողություն:
Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած ոստիկաններին տանտերը բանավոր հաղորդում է տվել, որ վերջին ամիսների ընթացքում, անհայտ պայմաններում, ննջասենյակի ներքնակի միջից գողացել են չորս հազար դոլար:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 21-ամյա դուստրը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է մարզային վարչություն և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: