Գողություն` մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ
22.06.2016 09:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Սամվել Ա.-ն, ով հունիսի 15-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: