ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամասիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

21.02.2024 09:07 Գողություն
Ամասիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Փետրվարի 18-ի ժամը 11-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 17-ի ժամը 22-ից փետրվարի 18-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մեկ  այլ «ՎԱԶ-21074»-ի սրահից գողացել են նվագարկիչը:
Նույն օրը նույնատիպ հաղորդում է տվել նաև Ամասիայի մեկ այլ բնակիչ: Օգտվելով իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21114»-ի դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել էին նվագարկիչը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ամասիայի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայով, բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ գողոնը մեքենայում է:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: