1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողոնը հայտնաբերվեց մեքենայում. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

12.01.2024 15:12 Գողություն

Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել է ևս մեկ տաղավարի տեր. նույն ժամանակահատվածում գողացել էին 100 լիտր գինի, 50 լիտր կոնյակ, 100 լիտր տնական օղի, պահածոյացված բոխի և այլ ապրանք՝ պատճառելով ավելի քան 600 հազար դրամի վնաս:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մի բնակիչ:
Համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների հետ` Եղեգնաձորի քրեական հետախույզները հունվարի 4-ին 30-ամյա բուժականցուն հայտնաբերեցին հայրենի գյուղում և, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ըստ տեղեկության` այդ մեքենայով էր կատարվել գողությունը: Հենց մեքենայում էլ գողոնը մասամբ հայտնաբերվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: