1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողոնը հայտնաբերվեց. հաղորդումն էլ, բացահայտումն էլ Նաիրիի ոստիկանների աշխատանքի արդյունք էին

15.12.2022 12:05 Գողություն
Գողոնը հայտնաբերվեց. հաղորդումն էլ, բացահայտումն էլ Նաիրիի ոստիկանների աշխատանքի արդյունք էին

Ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ դեկտեմբերի 8-ից 9-ը Մրգաշեն գյուղի 6-րդ փողոցում կայանված «ԿԻԱ» ավտոմեքենայից գողացել են չորս անվադողերն ու անվահեցերը:
Բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ մեքենան տնօրինում է նույն փողոցի բնակիչ մի տղամարդ: Նա հրավիրվեց բաժին, տվեց համապատասխան հաղորդում և բացատրեց, թե ինչու գողության մասին իրավապահներին չի հայտնել. փորձել էր իր ուժերով գտնել գողություն կատարողին և գողոնը:
Հաղորդումն ուղարկվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ: Դեկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 9-ին, նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց նախ Նաիրիի ոստիկանության, ապա` քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: