ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողոնը հայտնաբերվել է

09.07.2016 11:19 Գողություն
Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Աղասի Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի վերջին Րաֆֆու փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար:
Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աղասի Հ.-ն նշված գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սմբատ Մ.-ի վարած ավտոմեքենայից:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: