30-ամյա երիտասարդը վերադարձրել է գողոնը
Հուլիսի 4-ին, ժամը 21.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Աջափնյակ թաղամասի Շիրազի փողոցի սուպերմարկետի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա երիտասարդը հուլիսի 5-ին ներկայացել է Մաշտոցի բաժին, խոստովանել արարքը և վերադարձրել է գողոնը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: