ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին գողին ու գողոնը

17.06.2019 17:30 Գողություն

Հունիսի 16-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում Շիրակամուտ գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ին, ժամը 21.00-ից հունիսի 16-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, տան մոտ կայանված իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 անիվը՝ պատճառելով մոտ 60.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 16-ին, ժամը 18.45-ին, Շիրակամուտ գյուղից բերման է ենթարկվել նույն գյուղի 30-ամյա մի բնակիչ, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ինքն է նշված ավտոմեքենայից գողացել 2 անիվը:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննութուն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: