Գողոնն առգրավված է
11.10.2012 11:02
Գողություն
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, գտնվելով իր ծանոթի տանը և օգտվելով նրա քնած լինելու հանգամանքից` սեղանից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: