ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողոնն առգրավված է

25.07.2013 12:29 Գողություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնի  ծառայողները   հուլիսի 24-ին, ժամը 17.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս բացատրություն է տվել, որ ս/թ հուլիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցից փախցրել է 1962 թ. ծնված Մարատ Ս.-ին պատկանող «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան և նույն օրն այն թողել Բանավան թաղամասում` գողանալով   ձայնարկիչը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: