Գողության և կողոպուտի մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Ա.-ին, ով հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի և 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
