Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս գյուղում
03.08.2016 10:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: