1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողությունը բացահայտվեց

17.12.2016 11:39 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1959 թ. ծնված Գոհար Կ.-ն և հայտնել, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խմբին Գոհար Կ.-ի դուստրը՝ 1982 թ. ծնված Լիլիթ Հ.-ն, հայտնել է, որ թիվ 47 երթուղայինի սրահում նկատել է, որ իր պայուսակից գողացել են 12.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 240.000 դրամ, այցեքարտեր և բանկային քարտ` պատճառելով 252.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: