Գողության արագ բացահայտում և ձերբակալություն
20.08.2014 12:00
Գողություն
Օգոստոսի 17-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարեն իր կողմից վարձակալած Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 23 տան մուտքի դռան ապակին կոտրելով` գողացել է կանխիկ գումար և ոսկյա ականջօղեր:
Ոստիկանները պարզել են, որ Կարենը 1980 թ. ծնված Արման Բ.-ն է, որը նույն օրը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Արման Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: