Արտաշատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
02.11.2022 11:33
Գողություն
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում տված ջրաշենցի տղամարդը հայտնել էր, որ իր այգուց գողացել են մոտ 30 խմ փայտ:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել է մայրաքաղաքի 32-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա, իր վարած «ԳԱԶել»-ով, ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: