1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել են պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպքեր

09.01.2023 09:39 Գողություն
Բացահայտվել են պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպքեր

Հունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցաումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Պետական-հասարակական ունեցվածքի գողության հաջորդ դեպքը գրանցվեց ոստիկանության Սպիտակի բաժնում: Խնկոյան-Հարթագյուղ գյուղամիջյան ճանապարհից գողացել էին բետոնե ուղղորդ 10 սյուն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խնկոյան գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: