ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

13.09.2022 12:55 Գողություն
Աշտարակի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Իրացնելով ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին Օրգով գյուղում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ: Նա իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից ներկայացրել է գիշերային լուսավորության սարքեր և հայտնել, որ խաբեությամբ, տեխնիկական աշխատողի անվան տակ մեքենայով մուտք է գործել Օրգով գյուղի վարչական տարածքի աստղադիտարանի տարածք և գողացել լուսավորության սարքերը:
Բյուրական գյուղի 36-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: