1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել

16.02.2023 12:56 Գողություն
Քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել

Փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 12.31-ն ընկած ժամանակահատվածում Բագրևանդի փողոցի իր կիսակառուց շինությունից գողացել են շինարարական գործիքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով փետրվարի 15-ին պարզել են գողությունը կատարողների ինքնությունը, որոնցից մեկը՝ Արթիկի, երկուսը երևանի բնակիչ են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 01.30-ին, նրանք Դավիթաշեն թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Նոր Նորքի բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ
նրանք փետրվարի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրել, մտել էին Առինջ գյուղի Տերյան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բնակարան և գողացել շինարարական գործիքներ, որոնք հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Օպելի» մեջ էին:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: