ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային ծառայության ժամանակ գողության դեպք է բացահայտվել

26.12.2022 12:32 Գողություն
Գիշերային ծառայության ժամանակ գողության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները դեկտեմբերի 24-ին, գիշերային շրջիկ ծառայության ժամանակ, Արթիկ քաղաքի «Տուֆաբլոկներ գործարան» ԲԲԸ տարածքի մոտ, ստուգելու նպատակով, կանգնեցրել են 43-ամյա արթիկցու վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են թրթուրավոր տրակտորի յուղի պոմպեր: 43-ամյա վարորդը և երկու ուղևորները, որոնցից մեկը՝ Արթիկի, մյուսը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ, հրավիրվել են ոստիկանության Արթիկի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ պոմպերը գողացել են «Տուֆաբլոկներ գործարանի» տարածքում կայանված տրակտորի վրայից:
Գործարանի տնօրենից ընդունվել է հաղորդում:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: