ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

07.03.2022 12:15 Գողություն
Կենտրոնականի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Մարտի 5-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բուզանդի փողոցում նկատել է, որ գողացել են պայուսակը, որի մեջ անձնագիր, դրամապանակ, բանկային քարտեր և այլ իրեր էին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է 30-ամյա մի երիտասարդ, որը Փարպեցու փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: