Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
04.10.2023 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 1991 թ. ծնված Արման Շ.-ն: 2022 թ. հունիսի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: