ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության համար հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Կորյուն Պ.-ն, որը նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 66-ամյա Վահե Ի.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: