Գողության և գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
26.09.2022 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները սեպտեմբերի 24-ին Գյուլիքևխվյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Դերենիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: