Գողության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
29.06.2013 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Կառլեն Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: